Մինո Ռայոլան Փարիզում է. Դե Լիգտը կտեղափոխվի «ՊՍԺ»
«ՊՍԺ»–ն մոտ է «Այաքս»–ի պաշտպան Դե Լիգտի տրանսֆերը ձեռք բերելուն։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը 19–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցում հաղթում է կատալոնական «Բարսելոան»–ին։
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան այս պահին Փարիզում է, որտեղ էլ ավարտին են հասցնում տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի չեմպիոնը Դե Լիգտի համար տարեկան կվճարի 15 միլիոն եվրո։