«Յուվենտուս»–ը Պեպ Գվարդիոլային առաջարկել է տարեկան 20 միլիոն եվրո. Eurosport
«Մանչեսթեր Սիթի»–ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային վերջերս «Յուվենտուս»–ը առաջարկ էր արել, որպեսզի կատալան մասնագետը գլխավորի թուրինյան ակումբը։
Eurosport–ի փոխանցմամբ՝ իտալական ակումբը պատրաստ էր վճարել իսպանացու համար տարեկան 20 միլիոն եվրո։ Իտալիայի չեմպիոնը շարունակում է մարզչի փնտրտուքները Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո։
Ըստ վերջին տեղեկությունների՝ ամենայն հավանականությամբ, թուրինյան թիմը կգլխավորի Մաուրիսիո Սարրին։