Երկիրը «դոփմել», դրել ենք մի կողմ
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երթուղայինում ծխում են, ասում ենք ոչինչ մարդ ա, դիմացեք, հասկացեք, նյարդայնանում ա, տուն ա պահում, մի նեղացրեք:
Պետական պաշտոնյան չարաշահում ա դիրքը, կաշառք ա վերցնում, ասում ենք, ոչինչ տուն ա պահում, բա ոնց ապրի:
Ոստիկանը բիրտ ուժ ա կիրառում, ասում ենք ոչինչ նյարդերը տեղի տվեցին արեց, տուն ա պահում, երեխաներ ունի, մի պատժեք:
Դատավորը կաշառք ա վերցնում, ասում ենք, ոչինչ արդար որոշում ա կայացրել, նվիրատվություն ա ստացել:
Դասախոսը փող ա վերցնում թվանշանի համար, ասում ենք ոչինչ մեկ ա անգրագետ են, մեկ ա դիպլոմ են ստանալու, մարդը տուն ա պահում:
Ու այսպես շարունակ բոլոր ոլորտներում` վարորդ, պետական ծառայող, քաղաքական գործիչ, բժիշկ, ուսուցիչ, ոստիկան, դատավոր, բանակի սպա, էլ որն ասեմ էլ որը...
Զոկում ենք չէ, որ արդյունքում երկիրը «դոփմել» դրել ենք մի կողմ: Ու մեր միջի այս նույն Չքաղաքացին գնում ա արտասահման իր երկրից բողոքելով ու խելոք հետևում ա օտար երկրի օրենքներին և համակեցության կանոններին»: