Ֆիլիպիններում մանգոյի «ձեռքը կրակն են ընկել»
Ֆիլիպիններում մարդիկ պայքարում են մանգոյի չափից շատ քանակությամբ բերքի դեմ: Երկրում այս տարվա եղանակային անոմալիաների պատճառով Ֆիլիպիններում այս տարի շատ շոգ ու չորային է, մանգոյի բերքի աննախադեպ քանակություն է հասունացել:
Այժմ Ֆիլիպիններում փորձում են տարբերակ գտնել, թե ինչ անեն ավելորդ 2 միլիոն տոննա մանգոյի հետ: Բերքի առատության պատճառով մանգոյի գինը շուկաներում շատ է ընկել:
Ճապոնացիների հետ համաձայնություն կա, որ վերջինս Ֆիլիպիններից շատ էժան գնով ձեռք կբերեն 100 հազար տոննա մանգո, սակայն պարզ չէ, թե ինչ պետք է անեն մնացած բերքի հետ: