Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել մեկ այլ պաշտոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Մեկ այլ հրամանագրով Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Լևոն Մնացականյանը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարն էր: