Amazon-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդը
Ամերիկյան Amazon ընկերությունը գլխավորել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդների՝
BrandZ Top 100 ցուցակը: Նախորդ տարվա համեմատ ընկերությունը երկու հորիզոնականով բարելավել է իր տեղը:
Նախորդ տարի այն զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը: Amazon-ի արժեթղթերի գինը մեկ տարում գրեթե մեկուկես անգամ ավելացել է և այժմ ընկերությունը գնահատվում է
315,6 միլիարդ դոլար:
Ամենաթանկարժեք ընկերությունների երկրորդ տեղը զբաղեցրել է Apple ընկերությունը, որը գնահատվել է 309,6 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում Google ընկերությունն է՝ 309 միլիարդ դոլարով: