Պոլ Պոգբան չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ անգլիական ակումբը հրաժարվել է բանակցություններ վարել իսպանական գրանդի հետ, քանի որ Պոգբան չի վաճառվում։ «Ռեալ»–ի միակ հույսն այն է, որ Պոգբան անձամբ ասի մանչեսթերյան ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել Իսպանիա։
Ընդգծենք, որ Պոգբային անձամբ հենց Զինեդին Զիդանն է ցանկանում տեսնել ակումբում։