Խամես Ռոդրիգեսին ցանկանում է գնել իտալական գրանդ ակումբը
Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նեապոլցիները նրան կարող են առաջարկել 5–ամյա պայմանագիր։ Խամեսով հետաքրքրվում է անձամբ Կառլո Անչելոտին, ով ժամանակին աշխատել է Ռոդրիգեսի հետ։
Նշենք, որ երկու տարվա վարձավճարից հետո Խամեսը վերադառնում է «Ռեալ», սակայն թիմի ապագա պլանների մեջ նա չի մտնում։
Ընդգծենք նաև, որ նրան ցանկանում է գնել նաև «Յուվենտուս»–ը։