Երթուղայինի վարորդին խնդրել են չծխել՝ մեծ պատմություն է դարձել (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և հարց բարձրացրել Երեւանի հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի, երթուղայինների վարորդների պահվածքի ու ոլորտում առկա խնդիրների մասին. Նա, մասնավորապես, գրել է.
«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։
Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարան, էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։
Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»: