ի՞նչ գործ ունեն աշխատանքային ժամին Կասկադի սրճարանում Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը
Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս լուսանկարն ու կից գրել,
«Հիմա հարց աշխատանքային կարգապահության ջատագով Նիկոլ Փաշինյանին. Երկուշաբթի օրով, աշխատանքային ժամին (14։10) ի՞նչ գործ ունեն Կասկադի սրճարանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և մնացածի նախարար Արայիկ Հարությունյանը…»: