Սերխիո Ռամոսը խոսել է Էդեն Ազարի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Էդեն Ազարի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է. «Ես մտածում եմ, որ սա հրաշալի տրանսֆեր էր։ Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Սա լավ տարբերակ է ակումբը ուժեղացնելու համար»։
Իսպանական ակումբը նրա հետ կնքել է պայմանագիր մինչև 2024 թվականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ազարի համար իսպանական ակումբը վճարել է 130 միլիոն եվրո։