Կիանու Ռիվզը՝ համակարգչային նոր խաղի հերոս
Հայտնի դերասան Կիանու Ռիվզը Microsoft ընկերության կազմակերպած մամլո ասուլիսին հայտարարել է, որ 2020 թվականի ապրիլին կթողարկվի «Cyberpunk 2077» խաղը: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Խաղի շնորհանդեսի ժամանակ խաղից փոքրիկ հոլովակ է ցուցադրվել, որում երևում է, որ խաղում առկա է Ռիվզի կերպարով հերոս:
«Cyberpunk 2077»-ը հայտնի համակարգչային խաղ է, որի թողարկմանն անհամբեր սպասում են հազարավոր գեյմերներ: