Ձերբակալված ռուս հայտնի լրագրողի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել
Օրեր առաջ ձերբակալված՝ «Մեդուզա» կայքի ռուս լրագրող Իվան Գալունովի անալիզների արդյունքով լրագրողի արյան մեջ թմրանյութեր չեն հայտնաբերվել: Ավելի ուշ լրագրողի փաստաբանը տեղեկացրել է, որ Գալունովի եղունգների և ձեռքի ափերի հավելյալ հետազոտություններից ևս թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել:
Լրագրողը ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Գալունովի մոտ, այնուհետև նաև նրա տան խուզարկությունից հայտնաբերվել էին թմրանյութեր:
Գալունովը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի փորձի մեջ: