Ցույցեր Հոնկոնգում. փողոց է դուրս եկել մոտ 1 միլիոն մարդ
Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Քաղաքի փողոցներ է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն մարդ: Մարդիկ դուրս են եկել փողոցներ բողոքելու նոր օրենքի դեմ, ըստ որի՝ Չինաստանի պահանջով որևէ հանցագործության մեջ մեղադրվող անձին կարտահանձնեն Չինաստան:
Ընդդիմադիր գործիչների կարծիքով՝ նման կերպ Չինաստանը փորձում է խառնվել Հոնկոնգի ներքին գործերին: Սկզբում ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, սակայն հետո ցուցարարներն ու ոստիկանները բախվել են իրար:
Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել և ռետինե մահակներ: Պաշտոնական տվյալներով՝ բախումներից երկու ոստիկան է տուժել, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: