Մեծ Բրիտանիայում վարչապետի աթոռի համար կպայքարի 11 թեկնածու
Այսօրվանից Մեծ Բրիտանիայում պաշտոնապես սկսվում է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար նախընտրական պայքարը: Վարչապետի աթոռին հավակնում են 11 թեկնածուներ, որոնցից կեսը գործող նախարարներ են:
Մրցապայքարի գլխավոր հերոսներից մեկը երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Նրա հիմնական մրցակիցը Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է:
Թեժ մրցակցություն կարելի է սպասել նաև Մեծ Բրիտանիայի ներկայիս արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթից: