Ղազախստանն ունի նոր նախագահ
Արդեն հայտնի են Ղազախստանում նախագահական ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հավաքել է ընտրողների ձայների 71%-ը:
Երկրորդ տեղում Ամիրժան Կոսանովն է՝ 16% ձայներով: Նախագահի աթոռի համար պայքարում էր 7 թեկնածու:
Հայտնի է, որ Տոկաևը Նուրսուլթան Նազարբաևի վարած քաղաքականության հետևորդն է և շատերը դրա համար են քվեարկել նրա օգտին: Ավելի ուշ կհայտարարվի ընտրությունների վերջնական արդյունքները: