Մադոննան խոսել է 1991 թվականին իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին
Ամերիկացի երգչուհի Մադոննան պատմել է, որ մի շարք հայտնի աստղերի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ մեղադրվող հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը «անցել է սահմանները», երբ 1991 թվականին միասին աշխատելիս են եղել «Անկողնում՝ Մադոննայի հետ» ֆիլմի վրա:
Մադոննայի խոսքերով, Վայնշտայնը իրեն նման կերպ է պահել բազմաթիվ դերասանուհիների ու երգչուհիների հետ, սակայն ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել, քանի որ Վայնշտայնը այդ ոլորտում շատ ազդեցիկ մարդ էր:
Մադոննան հավելել է, որ շատ էր ուրախացել, երբ 2017 թվականին մի քանի կին որոշել էին ամեն ինչ պատմել Վայնշտայնի մասին: