Դավիթ Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել զոհված զինվորի մահվան վրեժն առած զինծառայողներին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեկլ է.
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: