Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները. Ռուբեն Մելիքյան
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մեիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց ։
Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։
Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։
Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները»: