Հայաստան- Լիխտենշտեյն՝ 3:0
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական խաղում Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն՝ հաղթեց 3:0 հաշվով:
Հանդիպման մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց՝ ստանալով պաշտպան Վարազդատ Հարոյանի փոխանցումը, հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը:
Խաղի 17 րոպեին հավաքականի հակագրոհը եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Երկրորդ կեսում հանդիպման տեմպը ընկավ: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն ոչ այդքան վտանգավոր եզրափակչում գրոհներով: Լիխշտենշտեյն էլ երբեմն-երբեմն փորձում էր հետ բերել կորցրածը: Մի շարք վտանգավոր պահերի իրեն հրաշալի դրսևորեց դարպասապահ Արամ Հայրապետյանը:
Հանդիպման վերջնամասում Տիգրան Բարսեղյանը խփեց նաև ընտրանին 3-րդ գնդակը:
Հանդիպումն ավարտվեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 11-ին՝ մրցելով Հունաստանի ընտրանու հետ:
Հանդիպումը կկայանա Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: