Ղազախստանում այսօր լռության օր է
Ղազախստանում այսօր լռության օր է հայտարարվել: Վաղը երկրում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է, որ լռության օրը խախտելու դեպքում կպատժվեն ոչ միայն նախընտրական շտաբերի աշխատակիցները, այլև սովորական քաղաքացիները, եթե օրինակ սոցիալական ցանցերով փորձեն իրենց աջակցությունը հայտնել այս կամ այն թեկնածուին:
Նախագահի աթոռի համար պայքարում է յոթ թեկնածու, այդ թվում և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, ով առաջադրվել է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած «Նուր Օթան» կուսակցության կողմից: