ԱՄՆ-ն ու Մեքսիկան փախստականների հարցում համաձայնության են եկել
Մեքսիկայի կառավարությունը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «աննախադեպ քայլեր» իրականացնել, որպեսզի կանգնեցնի փախստականների հոսքն իր երկրից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հակառակ դեպքում նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արդեն հաջորդ շաբաթ հարևան երկրի նկատմամբ առևտրային պատժամիջոցներ կիրառել:
Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էմբրարդը փաստել է, որ երեք օր տևած բանակցություններից հետո, երկու կողմերը համաձայնության են եկել, որ մեքսիկական կողմն ամեն ինչ կանի դեպի Ամերիկայի սահման շարժվող փախստականների նոր խմբին սահմանը հատել թույլ չտալու համար:
Փախստականների մեծ մասը հիմնականում Կենտրոնական Ամերիկայից են: