Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի
Մամուլ

«Ժամանակ». ՄԱԿ-ում ՀՀ-ի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի միջադեպը. որտեղի՞ց էր հարվածը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկանների միջեւ լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ գրվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստի, իսկ անցնող վարորդներից մեկը փորձել է նրանցից հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ոստիկանները ասել են, որ նա շարունակի ճանապարհը, սակայն վարորդը շարունակել է հարցնել, թե ինչ է պատահել: Առաջացել է վեճ, որը հանգեցրել է բախման:

Տեղի ունեցածն առայժմ ընդհանուր առմամբ հայտնի է այդ մանրամասներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն այս պահին գոնե չի ներկայացրել: Սակայն, արդեն կա աղմուկը, եւ այն որոշակի թափ արդեն հավաքել է եւ կծավալվի տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն աշխատելով հայ-վրացական հարաբերության դեմ: Եվ դա մի բավական հատկանշական պահի, երբ Հայաստանը ՄԱԿ-ում փաստացի առաջին անգամ դեմ չի քվեարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ վրացական բանաձեւին՝ տեղահանված վրացիների վերադարձի մասին: Հայաստանն այդօրինակ բանաձեւին միշտ քվեարկել է դեմ: Դա իհարկե ունի երկու պատճառ: Մեկը բնականաբար Ռուսաստանն է, եւ գուցե գլխավորը:

Եվ այստեղ գործնականում առավել կարեւոր է շեշտադրումը հայ-վրացական հարաբերության վրա, հաշվի առնելով դրա ռազմա-քաղաքական կարեւորության, եւ այդ կարեւորության անընդհատ աճի հանգամանքը: Այդ իմաստով, հունիսի 4-ին ՄԱԿ-ում կատարած քվեարկությամբ Հայաստանը կարեւոր ժեստ է արել, եւ ոչ թե Վրաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ կարեւոր ժեստ:

Միեւնույն ժամանակ, այդ ժեստը առաջին հերթին պետք է գնահատի Վրաստանը, ընդ որում իր անվտանգային միջավայրի ամբողջական գնահատման համատեքստում: Որովհետեւ այդ միջավայրում Հայաստանն ունի առանցքային դեր եւ նշանակություն: Հայկական ռեգիոնալ գործոնը, այդ թվում նաեւ ջավախքահայությունը, Թբիլիսին չպետք է դիտարկի անվտանգային ռիսկ, այլ հակառակը՝ անվտանգային կարեւոր բաղադրիչ:

Պարզապես, այստեղ հույժ կարեւոր է փոխադարձ վստահության կայուն միջավայրի ձեւավորումը, ինչը սակայն չի ստացվում ակնհայտորեն: Որոնք են պատճառները, թե Երեւանը, թե Թբիլիսին թերեւս պետք է ուսումնասիրեն խորությամբ: Սակայն աներկբա է, որ Հայաստանի աննախադեպ քվեարկությունից հետո Ախալքալաքում տեղի է ունենում եւ համացանցային տարածում ստանում մի իրադարձություն, որը ամենեւին չի բխում թե Հայաստանի, թե Վրաստանի շահից ու անվտանգությունից: Դա հարվա՞ծ է Հայաստանի քվեարկությանը: Որտեղի՞ց է հարվածը, կամ ու՞մ ձեռքով կամ մտքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում