Պաշտոնական. Էդեն Ազարը «Մադրիդի Ռեալ»–ի ֆուտբոլիստ է
Երեկ երեկոյան վերջապես ֆուտբոլային հանրությունը կարդաց այդքան սպասված տեքստն այն մասին, որ Էդեն Ազարն արդեն «Ռեալ»–ի ֆուտբոլիստ է։
Այս մասին տեղեկանում ենք «Ռեալ»–ի և «Չելսի։–ի պաշտոնական կայքերից։ Տրանսֆերի արժեքը կազմեց 130 միլիոն եվրո։ Դեռևս հստակ տեղեկություններ չկան պայմանագրի մի շարք մանրամասների մասին։
Հիշեցնենք, որ Ազարի տեղափոխության համար իսպանական ակումբը չարչարվեց ավելի քան երեք տարի։