Գյումրի քաղաքում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Հունիսի 7-ին, ժամը 14:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մհեր Մկրտչյան փողոցի բնակելի տներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 15:06-ին: Տուժածներ չկան:
Ս.Գ.-ին պատկանող երկհարկանի տան առաջին հարկում այրվել են 3 պատուհան, միջսենյակային դուռը, դաշնամուրը և գազօջախը։