Այսօր Թերեզա Մեյը կհեռանա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից
Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռանում է պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Շուտով դրան կհաջորդի նաև վարչապետի պաշտոնից հրաժարվելը:
Մեյը Մեծ Բրիտանիան ղեկավարում է շուրջ երեք տարի և նրա գլխավոր նպատակը եղել է Մեծ Բրիտանիան Եվրոպական միության կազմից դուրս բերելը: Սակայն Մեյին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ ոչ Բրյուսելի, ոչ էլ իր նախարարների հետ:
Մեյը երկրորդ կինն է Մեծ Բրիտանիայում որպես վարչապետ: Առաջինը «երկաթե լեդին» էր՝ Մարգարեթ Թեչերը: Սակայն, ի տարբերություն նախորդի, Մեյը որպես վարչապետ չհաջողեց, նա նույնիսկ իր պաշտոնում մինչև հաջորդ ընտրություններ չմնաց, իսկ հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին երկու տարուց: