Ղազախստանի նախագահի պաշտոնակատարը կոչով դիմել է ժողովրդին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը դիմել է ղազախ ժողովրդին և ասել, որ Ղազախստանի ապագան երկրի երիտասարդների ձեռքերում է:
Տոկաևը Ղազախստանի ժամանակավոր նախագահ է ընտրվել, մինչ հունիսի 9-ը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները:
Նախագահական ընտրություններին մասնակցելու յամար յոթ թեկնածու է գրանցվել, այդ թվում և Տոկաևը: Ենթադրվում է, որ հենց նա էլ կհաղթի նախագահական ընտրություններում: