«Մեր ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են լավանալ». Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերությունները դեպի վատն են գնացել այն բանից հետո, երբ հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերը սկսել է այսպես կոչված «ռուսական հետքի» շուրջ քննությունը:
«Կարծում եմ՝ մեր ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են լավանալ: Ամեն ինչ վատացավ այն ժամանակ, երբ սկսվեց վհուկների դեմ կեղծ պայքարը: Ես կարող եմ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»,- ասել է նախագահ Թրամփը:
Թրամփը նաև հավելել է, որ Մյուլլերը հիմար վիճակում հայտնվեց, երբ ավարտեց իր քննությունը:
Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի տևած քննությունից հետո, Մյուլլերը հայտարարել է, որ ոչ մի փաստ չկա, որ Թրամփը համագործակցել է Ռուսաստանի հետ նախագահական ընտրությունների ժամանակ: