Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտինը՝ Գուայդոյի մասին
Վենեսուելայի իրեն անօրինական հռչակած ժամանակավոր ղեկավար Խուան Գուայդոն համակրելի մարդ է, որին ես չեզոք եմ վերաբերվում, սակայն նրա իշխանության գալու մեթոդը քաոսային է: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախօրեին միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Նա համակրելի մարդ է, ես նրան նորմալ եմ վերաբերվում, ամբողջովին չեզոք, սակայն եթե մենք կիրառենք իշխանության գալու այդ պրակտիկան՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում»:
Նա նաև հավելել է, որ «նման կերպ Նահանգներում նախագահ ընտրենք, որտեղ պատահի, Մեծ Բրիտանիայում այդպես վարչապետ ընտրենք, Ֆրանսիայում՝ նախագահ: Ի՞նչ կդառնա»: