Ժոզե Մոուրինյուն խոսել է իր ապագայի մասին
Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր ապագայի պլանների մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա, մասնավորապես, նշել է. «Հաղթել առաջնությունը 5-րդ երկրում կամ հաղթել Չեմպիոնների լիգան երրորդ ակումբի հետ, դա այն է, ինչ ես ցանկացել եմ: Բայց ես մտածում եմ ոչ միայն դրա մասին: Ես ցանկանում եմ գլխավորել նախագիծ, որտեղ ես կլինեմ երջանիկ, այլ ոչ թե հաղթող: Ես ունեմ իրավունք ինքս որոշելու, թե որտեղ աշխատեմ: Ես չափազանց հանգիստ եմ: Եթե այդպես չլինի հիմա, ապա հետո հաստատ կլինի»:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: