Ջանլուիջջի Բուֆֆոնը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»
Դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը, ում պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին, կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Արդեն հիմա մի շարք ակումբներ հետաքրքրված են նրանով: 41-ամյա իտալացին առաջարկներ ունի Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից ու Չինաստանից: Սակայն նշվում է, որ Բուֆֆոնին ցանկանում է գնել նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:
Իսպանացիները նախատեսում են, որ նա կլինի Տեր Շտեգենի փոխարինողը:
Ինքը՝ Բուֆֆոնը, առայժմ ոչ մի հստակ հայտարարություն չի արել իր ապագայի շուրջ: