Նեյմարը լուսանկար է հրապարակել և ցույց տվել վնասվածք ստացած ոտքը (ֆոտո)
«ՊՍԺ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը համացանցում լուսանկար է հրապարակել և ցույց տվել իր վնասված ոտքը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Քաթարի հետ ընկերական խաղի ժամանակ Նեյմարը վնասվածք է ստացել և փոխարինվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կարող է բաց թողնել 2-ից մինչև 4 ամիս:
Հիշեցնենա, որ միայն մրցաշրջանի ավարտին էր Նեյմարը նոր-նոր ապաքինվել վնասվածքից: