Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Հասարակություն

Պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման դեպքերով 6 քրգործ է հարուցվել. ներգրավված են նաև Ապարանի ոստիկանապետի որդին ու եղբորորդին. Hetq.am

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին ներգրավված են քրեական գործում, որը հարուցվել է Քրեական օրենսգրքի 327 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը։ Նշված անձինք հարցաքննվել են որպես վկա։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

 

«Հետքը» փորձել է պարզել, թե որ փուլում են այս ստուգումները:

 Տարբեր գերատեսչությունների հետ գրեթե երեք ամիս տևած մեր նամակագրությունից պարզ դարձավ, որ զինվորական դատախազությունում ուսումնասիրվել է ժամկետային զինծառայությունից առողջական պատճառով ազատված կամ տարկետում ստացած 363 զորակոչիկների՝ այդ թվում նախկին ու ներկա պաշտոնատար անձանց զավակների անձնական գործեր:

Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել են, որ այդ տվյալները տրամադրվել են ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ  այդ զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումեր կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար:

«Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված և զինվորական դատախազությանը տրամադրված տվյալների հիման վրա քրեական գործ հարուցելու օրինական առիթի և բավարար հիմքերի առկայությամբ հարուցվել են 6 քրեական գործեր՝ համապատասխան զորակոչիկների կողմից հիվանդության սիմուլյացիայի կամ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի առթիվ (քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր)»,-ասված է գլխավոր դատախազության պատասխանում:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը շարադրված է հետեւյալ կերպ՝ պարտադիր ժամկետային զինծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։

Մենք դիմել էինք ՊՆ, ոստիկանություն, Քննչական կոմիտե և դատախազություն՝ հետաքրքրվելով, թե 2018 թվականի ամառային զորակոչից (Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո) մինչ այժմ նախկինում զինծառայությունից ազատված քանի՞ քաղաքացիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունն է ստուգվել։ Այդ ստուգումների արդյունքում քանի՞ դեպքով է, որ քրեական գործ է հարուցվել, և ի՞նչ հիմքով է մյուս դեպքերում որոշվել քրեական գործեր չհարուցել։

Դատախազությունից հայտնել են նաև, որ ոստիկանության կողմից այլ զորակոչիկների վերաբերյալ տրամադրվող նույնաբնույթ տեղեկությունները քննարկվում են, քրեական գործերը հարուցվում են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների զավակների կողմից զինծառայությունից խուսափելու դեպքերի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվում է ևս 6 քրեական գործ 7 անձի նկատմամբ, որոնցից երեքը ներգրավված են որպես մեղադրյալ։ Բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։

 

Պաշտպանության նախարարությունը փորձում է  ինֆորմացիա չտրամադրել

ՊՆ-ն փորձում է հնարավորինս քիչ ինֆորմացիա տրամադրել ստուգումների գործընթացի վերաբերյալ։ Նախ ՊՆ-ից հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 327 և 324 հոդվածների (զորակոչից խուսափում, փաստաթղթերի կեղծում) հատկանիշներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն կարող է տրամադրել միայն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը։

Այնուհետև պարզ դարձավ, որ ուժային կառույցներում կա ներքին պայմանավորվածություն, որ զինվորական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրատվամիջոցներին փոխանցվում է միայն ՊՆ-ի կողմից համապատասխան գաղտնագրում անցնելուց հետո, այսինքն՝ ՊՆ-ն է որոշում՝ ինչն է ենթակա հրապարակման, ինչը՝ ոչ։

Այդ մասին է վկայում ոստիկանությունից ստացված ոչ բովանդակային՝ ընդհանրական պատասխանը։

ՊՆ ուղարկված մեր երկրորդ հարցման միջոցով հնարավոր եղավ պարզել, որ վերոնշյալ հոդվածների հատկանիշներով ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկատվություն տրամադրել Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեն էլ հայտնեց Ապարան քաղաքի բնակիչների՝ Ա. Հայրապետյանի և Հ. Հայրապետյանի կողմից փաստաթուղթ կեղծելու միջոցով զինծառայությունից ազատվելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։ Մեզ հաջողվեց պարզել, որ վերոնշյալ անձինք Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ստուգման շրջանակներում ընդգրկվելու են նաև կառավարության՝ զինծառայությունից ազատված պաշտոնյաները, ապա հավելել, որ որևէ պարագայում կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։

Հաջորդիվ կփորձենք ներկայացնել հարուցված մյուս քրեական գործերի վեերաբերյալ այլ մանրամասներ, ինչպես նաև տեղեկություն, թե արդյոք վարչապետի թիմակիցներից որևէ մեկը կամ ընտանիքի անդամը ներգրավված է այս քրեական գործերում, թե ոչ։