Նոր սկանդալային գիրք՝ «Թրամփը կրակի տակ»
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Թրամփ ընտանիքի մասին նոր սկանդալային գիրք է հրատարակվել: Գիրքը կոչվում է «Պաշարում. Թրամփը կրակի տակ»: Հեղինակը լրագրող Մայքլ Վուլֆն է:
Մեկ տարի առաջ Վուլֆը Թրամփի մասին ևս մի գիրք հրատարակեց, որը վերնագրված էր «Կրակ և զայրույթ»: Այն մեծ հաջողություն գրանցեց և վաճառքի ռեկորդային ցուցանիշներ ունեցավ:
Հեղինակը որպես գրքի աղբյուր նշել է, որ Թրամփին մոտ կանգնած բազմաթիվ մարդիկ են իրեն փոխանցել տարբեր տեղեկություններ Թրամփի և նրա ընտանիքի հետ կապված, սակայն այդպես էլ որևէ անուն չի նշել, ինչը, որոշ քննադատների կարծիքով, գալիս է ապացուցելու, որ գիրքն ամբողջությամբ հեղինակի երևակայության արդյունք է: