«Մնացականյանն ուրիշ տիպ ա, Էն Ալեն Սիմոնյանն էլ յամանն ա». Նինա Վերմիշյանին միայն խոստումներով են կերակրում (տեսանյութ)
64-ամյա Նինա Վերմիշյանը վստահ է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, բայց լսում է ուրիշներին:
«Ախր ինչի՞ ա ուրիշներին լսում, մեղք եմ ես, ինչքա՞ն կարամ գամ ստեղ ու խնդրեմ: Թող տա ինձ խոստացած տունը»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կինը: Նա նշում է, որ 34 տարի մանկավարժ է աշխատել:
Նա արդեն 20 տարի պահանջում է իրեն հասանելիք տունը, սակայն բացի խոստումներից ոչինչ չի ստանում:
«Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթաջյանը ինձ ու մորս 50 հազար դրամ տվեց, ասեց՝ էսի ձեզի ուտելու փող, հետո կհանենք, տուն կտանք: Մամաս հիմա մահացել ա, ու ոչ մեկը չունեմ, մենակ եմ ապրում ու իմ տունը չեն տալիս»,- ասում է կինն ու բացատրում, որ ապրում է անմխիթար պայմաններում, տունը վթարային է:
Եկել են, նայել, գնահատել ու ասել, որ իր տան դիմաց կփոխհատուցեն: Սակայն ոչ նախկին, ու ո՛չ էլ նոր իշխանությունները խոստումներից այն կողմ չեն անցել: Նա ցույց է տալիս իր բոլոր բողոք-դիմումները:
«Կենտրոնի թաղապետ Մնացականյանն ուրիշ տիպ ա, Էն Ալեն Սիմոնյանն էլ յամանն ա, գիտե՞ս»,- ասում է կինը:
Մանրամասները՝ տեսանյութում