Նազարբաևը նշել է, թե ինչու է հրաժարական տվել
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հրաժարվել է նախագահի պաշտոնից՝ հանուն երկրի ապագայի: Իր գլխավոր ձեռքբերումը, որն ունեցել է վերջին 30 տարիները Ղազախստանը ղեկավարելով, Նազարբաևը համարում է երկրի կայունությունն ու երկրում տիրող հանգստությունը:
Նրա խոսքով՝ «Ղազախստանը մի հանգստության կղզի է ողջ այրվող աշխարհում»:
Նազարբաևն այս ամենն ասել է Սենատի նիստի ժամանակ, որին նրան հրավիրել էին՝ պատվավոր սենատորի կոչումը հանձնելու:
Դրանով Նազարբաևը հնարավորություն է ստանում մասնակեռլ Սենատի բոլոր նիստերին՝ առանց քվեարկելու իրավունքի: