Վլադիմիր Պուտինն ու Հռոմի պապը կհանդիպեն
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին Վատիկանում կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահ Պուտինն ամռանը պլանավորում է մեկնել Իտալիա: Սա Պուտինի և Պապի երրորդ հանդիպումն է:
Նրանք նախկինում հանդիպել են 2013 և 2015 թվականներին: Կաթոլիկների առաջնորդն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են միջազգային կարևոր խնդիրների շուրջ ծագած հարցերը: