Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է․ Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանին դատապարտյալների հիվանդանոցից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն։
Երեկ գիշեր գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նշենք, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, քանի որ նրան իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Պաշտպանը նշեց, որ այլ տեղեկություն հայտնել չի կարող։
«Այլևս ոչ մի ինֆորմացիա հայտնել չենք կարող, և այս պահից սկսած ուղղակի խնդրում ենք լրատվամիջոցներին մեզ հարցեր չուղղել»,–ասաց նա։
Կայքի տեղեկություններով` Գրիգորյանը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ ԲԿ–ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը, հաստատելով լուրը, որ Գրիգորյանն իրենց մոտ է, հայտնել է, որ նա շտապօգնության մեքենայով է տեղափոխվել հիվանդանոց։
«Նա մեզ մոտ է տեղափոխվել գիշերը։ Վիճակը կտրուկ վատացել է, շտապօգնությունը ծայրահեղ ծանր է որակել նրա վիճակն ու տեղափոխել մեզ մոտ։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ»,–ասել է Մանուկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում