Նեյմարը ստացել է ծանր վնասվածք և սկսել արտասվել (տեսանյութ)
Բրազիլիայի ազգային հավաքականի ու «ՊՍԺ»–ի առաջատար Նեյմարը վնասվածք է ստացել Քաթարի հետ ընկերական խաղի ժամանակ և փոխարինվել է։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նեյմարը ստացել է ձախ ոտնաթաթի վնասվածք և փոխարինվելուց անմիջապես հետո սկսել է լաց լինել։
Այս վնասվածքից հետո Նեյմարի մասնակցությունն Ամերիկայի գավաթին, որ կանցկացվի հունիսի 15-ին, հարցականի տակ է։