Առաջիկա ժամերին «Ռեալ»–ը պաշտոնապես կհայտնի Էդեն Ազարի տրանսֆերի մասին. El Chiringuito
Առաջիկա ժամերին Մադրիդի «Ռեալ»–ը կհայտնի Լոնդոնի «Չելսի»–ի ֆուտբոլիստ Էդեն Ազարի տրանսֆերի մասին։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական El Chiringuito կայքից։
Ըստ աղբյուրի՝ բելգիացու տրանսֆերը կկազմի 100 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանացիները պատրաստ են Ազարի համար վճարել 110 միլիոն եվրո և գումարած 15 միլիոն եվրո էլ բոնուսներով։
Հիշեցնենք, որ Ազարի ու լոնդոնյան ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամռանը։