«Տոտենհեմ»–ն իր աստղի տրանսֆերը գնահատում է 113 միլիոն եվրո
Լոնդոնի «Տոտենհեմ»-ը պատրաստ է 113 միլիոն եվրոյի դիմաց վաճառել իր թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Հենց այդքան են գնահատում լոնդոնցիներն իրենց կիսապաշտպանի տրանսֆերը, որին ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»–ը։
Ըստ մի շարք կայքերի՝ իսպանական ակումբը հրաժարվել է վճարել 132 միլիոն եվրոն, որ վերջերս առաջարկել է անգլիական ակումբը, եվ իսպանացիները միգուցե սպասեն, որ հաջորդ տարի Էրիկսենը դառնա ազատ գործակալ և գնեն անվճար։