Մենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը
Քաղաքականություն

Հեղափոխության նոր օջախը Էջմիածինը կլինի. Դիանա Գասպարյանը միտումնավոր թեժացնում է կրակը

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հեղափոխության օջախ դարձնելու հայտարարություններին, քիչ է մնացել, որպեսզի հեղափոխության ամենաակտիվ և բոցկլտացող օջախ դառնա փոքրիկ, բայց կրքոտ քաղաք Էջմիածինը:

Այստեղ կրքերն այնքան են թեժանում, որ քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարիոնետն ի վիճակի չէ հանդարտեցնելու, հակառակը՝ իր վրեժխնդրությամբ և Փաշինյանի աչքին լավը լինելու միտումով յուղ է լցնում բորբոքված կրակին:

Քաղաքապետ Դիանա Գասպարյանն ակտիվացել է, ինչն այս էտապում իր շահերից չի բխում: Նա անպատասխանատու քայլեր է անում քաղաքի կառավարման գործում, որի հիմքը միայն էմոցիան է, և բացակայում է որևէ տիպի իրավական կամ քաղաքական հիմնավորումը:

Դիանա Գասպարյանը վերջին շրջանում հասցրել է քաղաքի երկու խոշոր ուժերի դեմ իր թույլ կեցվածքով դուրս գալ. նա նախ կոչ է անում անգամ մեկ շիշ ջուր չգնել Մանվել Գրիգորյանին պատկանոող սրճարանից, ապա նաև՝ փորձում է հեղինակազրկել քաղաքում գործող «Արթուր Ասատրյան» հիմնադրամի աշխատանքները՝ չտալով հիմնադրամին հնարավորություն, որպեսզի կարողանա քաղաքում բարեգործության շրջանակներում քայլեր ձեռնարկել:

Խանդը կուրացրել է Դիանա Գասպարյանին... Նրան թվում է, թե «Արթուր Ասատրյան» հիմնադրամը կամ Մանվել Գրիգորյանի սրճարանները եթե աշխատեն՝ իր հեղինակությունն այդ ֆոնին կնվազի, սակայն Դիանա Գասպարյանի նվազ գիտելիքները նրան թույլ չեն տալիս հասկանալ, որ իր վարկանիշը ոչ թե այլոց գործունեությունից է բխելու, այլ՝ հենց իր:

Իսկ ի՞նչ պետք է անի Դիանա Գասպարյանը՝ մի կողմ թողնի քաղաքակաան պաթոսը, հեղափոխությունն ու իր քաղաքական մրցակիցներին և գործի անցնի՝ ճանապարհ կառուցի, մանկապարտեզ ու դպրոց բարեկարգի, քաղաքը մաքրի կուտակված աղբից, զբաղվի քաղաքի այլ ենթակառուցվածքների թարմացմամբ և զարգացմամբ: Մինչդեռ սույն տիկինը լծվել է իրենից բարձր հեղինակություն վայելողներին սևացնելու, «օդերը փակելու» գործով: Նկատենք, որ դա էլ նրա մոտ այնքան լավ չի ստացվում և, օրինակ, «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հունիսմեկյան միջոցառմանը 7-8 հազար մարդ է ներկա եղել, մոտավոր այդ բազմությամբ կարելի է հեղափոխություն անել Էջմիածնում և Դիանա Գասպարյանին ուղարկել երկարատև արձակուրդ: 

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ներկա վիճակին, ով զոհ դարձավ Նիկոլ Փաշինյանի խանդին ու վրեժխնդրությանը, նկատելի է, որ քիչ- քիչ մոռացվում է նախկինում տարածված հոգեցունց տեսանյութը, արդյունքում՝ մարդիկ այլ կերպ են սկսում դիտարկել իրավիճակը:

Սա է, որ պետք է Նիկոլ Փաշինյանն իմանա ու քաջ գիտակցի. հեղափոխության առիթները փոքրիկ և տեղային են լինում, ապա դրանք ընդլայնվում են, ստանում ավելի մեծ էմոցիա ու տարածվում երկրով մեկ: Ամեն մեկը սկսում է իր շահի հետևից գնալ, սկսում են մրցակիցները փող ու այլ ռեսուրսներ օգտագործել և իրենց թողտվությամբ ու ցանկությամբ բերել կամ հեռացնել պաշտոնյաներին:

Դիանա Գասպարյանով կբոցկլտա հեղափոխության օջախը, ապա հեղափոխական կրակն իր ճիրանների մեջ կառնի ամբողջ երկիրը:

Ահա թե ինչ կլինի, եթե չսանձվի Դիանա Գասպարյանը...

Իսկ դուք այդպես ուզո՞ւմ եք, Նիկո՛լ Փաշինյան:

NEWSPRESS.am