Ես քո կլասիկ «պրելեստնի» բառապաշարին մեռնեմ
Մեր վարչապետի «պրելեստ» տիկինը կրկին ժողովրդին հեգնական տոնայնությամբ հաշվետվություն է ներկայացրել՝ իր ամուսնու ծննդյան տոնը նշելու հետ կապված հարցերի վերաբերյալ:
Այս տիկնոջը թվում է, թե ինքը դեռևս թերթի լրագրող է, ամուսինն էլ՝ խմբագիր, և իրենց անձնական կյանքը միայն իրենց է վերաբերում. նրանք դեռևս չեն հասկացել, որ հանրային կարևորության ընտանիք են դարձել և իրենց յուրաքանչյուր քայլը կարող է հետաքրքրել մարդկանց, քննարկվել և նույնիսկ քննադատվել:
Աննա Հակոբյանին թվում է՝ ինքը չպետք է հաշվետու լինի՝ որտեղ են նշել վարչապետ ամուսնու ծնունդը և ովքերով, այդ է պատճառը, որ շարունակում է վերևից նայել հանրությանը և մի երկու կցկտուր խոսքով իբրև թե թեման փակել: Բայց և իր յուրաքանչյուր խոսքից ու գրառումից հետո նոր հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Տպավորություն է, որ իրենք թքած ունեն իրենց իշխանություն պարգևած ժողովրդի կարծիքի վրա և հարկ չեն համարում հաշվետու լինել:
Տիկի՛ն, դուք շատ տգեղ վարքագիծ եք դրսևորում՝ ինչպիսին ձեր ընտանեկան լուսանկարներն են, Ձեր բոլոր հերքումներն ու հակափաստարկները նույնքան թափթփված ու փնթի են, ինչպիսին ձեր կերուխումի սեղանն է, դուք դեռևս Առաջին տիկին չեք, դուք լեդի չեք կարողանում դառնալ: Նույնիսկ երբեմն ամաչում եմ, որ այլ երկրներում դուք եք ներկայացնում մեր երկրի պատիվը: Խորհուրդ կտամ՝ ազգի հոգսը Ձեզ վրա վերցնելուց առաջ, Ձեզ վրա վերցնեք Ձեր ընտանիքի անդամների հոգսը, այլապես դուք՝ ընտանյոք, կմնաք այնքան հասարակ և ոչ ներկայացուցչական, ինչպիսին այսօր եք:
Պետք է նաև վերանայեք Ձեր բառապաշարը ժողովրդին դիմելուց, իմանաք՝ ինչ եք խոսում և ինչու: Ձեր հեգնական խոսքը բանեցրեք ձեր հարազատների հետ շփումներում, իսկ ձեզ իշանության բերած ու ձեր հիմնադրամներն անսահման փողերով լցրած հանրության հետ խոսեք ընդամենը սպասարկուի կարգավիճակով:
Եվ վերջապես, լավ հիշեք՝ Դուք և ձեր ընտանիքն աշխատանքի շնորհիվ հայ հանրության մոտ բարձր վարկանիշ չի վաստակել, օր օրի գահավիժող ձեր վարկանիշը խոսում է մշտապես արձակուրդային տրամադրության և տարբեր հյուրանոցներում հանգստի մասին:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն