Արգենտինայում ձերբակալվել է տղամարդ, ով իր կնոջը 19 տարի կապած է պահել
Արգենտինայում ձերբակալել են տղամարդու, ով շուրջ 19 տարի իր կնոջը թույլ չի տվել դուրս գալ տանից և պարբերաբար բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Կինը գրեթե ողջ ժամանակ կապված է եղել:
57-ամյա տղամարդը կալանքի տակ կանցկացնի, մինչ դատական լսումների ավարտը: 43-ամյա կինը շուրջ 19 տարի ոչ ոքի հետ չի շփվել, միայն հազվադեպ հնարավորություն է ունեցել հեռախոսով խոսելու իր մի քանի հարազատների հետ ու միայն ամուսնու ներկայությամբ:
Կնոջը հաջողվել է փախչել, երբ նրա ամուսինը պատահաբար մոռացել է փակել դուռը: Կինն այժմ հոգեբանական օգնություն է ստանում: