Ամեն ինչ բացահայտված է, բայց դրանից իրավիճակը չի լավանում. Մելքումյանը՝ ֆինանսների նախարարին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում մեկնարկել են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Նիստը վարում է գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Ջանջուղազյանին, թե ինչու իրավիճակը չի լավանում:
«Այն ցուցանիշները, որ դուք եք ներկայացնում, դա տնտեսական հեղափոխություն չի կարելի անվանել»,-ասաց Մելքումյանն ու հարցրեց. «Ինչո՞ւ օրինակ մինչև հիմա թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում: Մենք մի բան պետք է բարձրացնե՞նք, թե՞ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում