Այսօր կհանդիպեն Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները
Այսօր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կժամանի Ռուսաստան:
Այցից առաջ նա հարցազրույց է տվել, որում ասել է, որ թե իր համար թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար շատ կարևոր է այս հանդիպումը, բացի այդ, Չինաստանի առաջնորդը հավելել է, որ թանկ է գնահատում Պուտինի հետ մտերմությունը:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը բազմակողմանի կլինի, նրանք քննարկելու են ինչպես տնտեսական, երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ մի շարք այլ՝ տարածաշրջանային հարցեր: