Հայաստանի վարչապետի աշխատակազմը խեղաթյուրել է Փաշինյանին ուղղված Պուտինի շնորհավորական հեռագրի տեքստը
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքի ռուսալեզու տարբերակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին տարեդարձի առիթով ուղարկված շնորհավորական հեռագրում կարդում ենք․ «Հարգելի Նիկոլ Վովայի ․․․․ /շնորհավորական ստանդարտ արարողակարգային տեքստ/», մինչդեռ Կրեմլի պաշտոնական կայքում նույն հեռագրի տեքստում կարդում ենք․ «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի․․․․ /շնորհավորական ստանդարտ արարողակարգային տեքստ/»։
Հայտնի է, որ իր պաշտոնավարման սկզբից սկսած Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է, որ իր հայրանունը Վովա է, անկախ այն հանգամանքից, որ Վովա արական սեռի անձնանունը Վլադիմիր անձնանվան ձևափոխված տարբերակներից է, հետևաբար, նրան դիմելիս հայրանունով պետք է ասել «Նիկոլ Վովայի» և ոչ թե «Նիկոլ Վլադիմիրի»։
Կրեմլում, սակայն, շարունակում են ասել՝ Նիկոլ Վլադիմիրի։ Ու այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչու է մեր կառավարության աշխատակազմն ակնհայտ խեղաթյուրել Պուտինի շնորհավորական հեռագրի տեքստը՝ «Վլադիմիրի»-ն, փոխարինելով «Վովայի»-ով։