Դեվիդ Լինչը կստանա «Պատվավոր Օսկար»
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Պատվավոր Օսկար» մրցանակ հանձնել Դեվիդ Լինչին: Մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 27-ին՝ Լոս Անջելեսում՝ հատուկ արարողության ժամանակ:
«Պատվավոր Օսկարը» հանձնվում է կինոաշխարհում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև մշակույթում ունեցած ներդրման ու կինոակադեմիայում կատարած մեծ աշխատանքի համար:
Դևիդ Լինչը «Ոսկե արմավենու» և «Ոսկե առյուծի» մրցանակակիր է, բացի այդ, նա չորս անգամ առաջադրվել է «Օսկարի», սակայն այդպես էլ չի ստացել բաղձալի արձանիկը:
Ռեժիսորը շուրջ 10 լիամետրաժ ֆիլմ է նկարել, որոնցից առավել հայտնի են «Թվին Պիքսը» և «Մալհոլլանդ դրայվը»: