Մեծ Բրիտանիայում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ ցույցերը
Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում: Նրա ժամանումից սկսած Լոնդոնում չեն դադարում Թրամփի այցի կապակցությամբ կազմակերպված ցույցերը:
Մարդիկ փողոցներ են դուրս եկել բողոքելու Թրամփի վարած քաղաքականության դեմ, ինչպես նաև բրիտանացիներին դուր չի եկել, որ Թրամփը փորձել է խառնվել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին:
Ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, Թրամփը Մեծ Բրիտանիային խորհուրդ է տվել Եվրոպական միությունից դուս գալ առանց համաձայնագրի, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, ով Մեծ Բրիտանիայի ապագա հավանական վարչապետը կդառնա: Չնայած չդադարող ցույցերին Թրամփը դրանք սուտ լուրեր է որակել և ասել, որ իրեն Լոնդոնում շատ են սիրում: