Մալայզիայի նախկին թագավորն ու ռուս գեղեցկուհին երեխա են ունեցել
Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ 5-րդը և նախկին «Միսս Մոսկվա» տիտղոսակիր Օկսանա Վոեվոդինան երեխա են ունեցել:
Երեխան ծնվել է մայիսի 21-ին, սակայն ծնողները որոշել են այդ մասին հիմա հայտարարել:
Հիշեցնենք, որ Մալայզիայի նախկին թագավորն ու ռուս գեղեցկուհին ամուսնացել էին նախորդ տարի, Օկսանան իսլամ էր ընդունել, սակայն թագուհու տիտղոս չէր ստացել, քանի որ նման տիտղոսի կարող է արժանանալ միայն մալայզիացին:
Այս տարվա հունվարին Մուհամմադ 5-րդ թագավորը որոշում էր կայացրել հրաժարվել գահից: